شماره دوم گاهنامه ادبی مسیح وابسته به انتشارات بین المللی حوزه مشق منتشر شد.
صاحب امتیاز: حوزه مشق
مدیر مسئول: دکتر فردین احمدی
سردبیر: آنیتا آرزومانیان
در این شماره آثار چندتن از هنرمندان مجموعه بین المللی حوزه مشق منتشر شد از جمله:
🌺🌺
آنیتا آرزومانیان:
از دروازه تمدن خارج شوم
در ناکجای زمان محو خواهم شد
و در تولدی دوباره
همراه پرستوهای مهاجر
به ارض موعود باز خواهم گشت
ملکوت انسان را
بر زمین و زمان فریادکنان
در خوشه انگورهای سرخ
نمایان خواهم ساخت
و در آنجا که
مایه ی گناه و تباهی بشریست
بر آستان جلال تو
در خاک مقدس جلجتای
دوباره زنده خواهم شد.
🌺🌺
کارمن طهماسیان:
Բարձրացիր վեր
Եկէք բոլորս միասնաբար,
ջե՛րմ ողջունենք մեր «Ալիք»-ին,
Մեր ալեհե~ր,բայց մի~շտ ջահէլ,
93- ամեայ մեր «Ալիք»-ին Մեր հարազատ ու պարզ «Ալիք»,
դու բեր,ել ես մեզ լաւ լուրեր՝ Հայրենիքից,քաջերից ու
մարզիկներից,
Մեր Արցախի ու մեր դատի,
լաւ օրերից յաղթանակի,
Մահւան մասին
Դինքերի ու Հրանդ Դինքի:
Բայց գիտես,որ ազգը մեր հայ,
մահն իր համար՝ անմահութիւն,
Մահն իր համար՝ վերածնունդ,վե’րածնունդ իր ողջ ազգի ու պատմութեան
Գաղափարն է ողջ հայութեան:
…Դու լա՛ւ գիտես՝ ինչ եմ ասում…
իմ հարազատ,հոսո~ղ «Ալիք»։
Բայց քանի որ դու էլ ինձ պէս,
շա՛տ ես յոգնել ու մաքառել,
Պանդուխտ ազգիդ ցա՛ւը կրել,
Է՛լ ժամն է
քո ցնծութեան ու հրճւանքի,
Դէ՛,տօնեցինք 93-ամեակ՝ վերածեցինք խրախճանքի։
Թէ ընդունես՝այս առիթով 93 ամեայ
Քեզ բերել եմ այս տողերը՝
որպէս ընծայ,
Բայց գիտե՞ս ինչ.
փոքրիկ խնդրանք ունեմ քեզնից,
Իմ կապուտա~կ,խելօ~ք «Ալիք»-Քեզի կասեմ.
Քիչ խենթացի՛ր,քիչ խենթացի՛ր,
վեր բարձրացիր,
Վեր բարձրացիր՝ ցունամու պէս,
բայց՝ ոչ քանդիչ ու աւերիչ,
Այլ՝ որպէս հայ ազգի փրկիչ:
Վե՛ր բարձրացիր,
վե՛ր բարձրացիր դէպի Մասի~ս,
Քեզ հետ վերցրու ափերից ափ
մեր հայ ազգի պանդուխտներին
Եւ որպէս նոր Նոյեան տապան՝
Դու իջեցրեւ խորհրդաբա~ր
մեր հայ ազգի զաւակներին
Արարատի սո~ւրբ գագաթին՝
Եռագոյնը բռնած ձեռքին…
10 մարտ,2021 թ.
🌺🌺
ویکتوریا آغاسیان:
Ողջ աշխարհը լինի խաղաղ, առատ բերք ու բարիքով, Սրտերը մեր բարի, լեցուն վա՜ռ սիրոյ հո՛ւր կրակով, Եւ հայոց մեր օջախները խինդ ու խաղով առլեցուն. Հայաստանը մեր մի՛շտ կանգուն, իր ծաղկած ժայռ ու քարով:
🌺🌺
آندرانیک طهماسیان:
Եկեղեցու մեջ
Վառւում են մոմեր
եւ նկատելով
Այդ վառ մոմերին
Մի պահ խորհեցի
Թէ մեր կյանքն էլ
Ինչքան նման է
Այդ մոմերին վառ։
Ամէն մի մոմը
Մի նպատակի
Ու երազանքի
Համար է վառւում։
Որոշ մոմերը
Թեքւում են ընկնում
Կիսատ,անաւարտ,
Իսկ որոշները
Թէքւած էլ վառւում
🌺🌺
واراند کورکچیان:
ԹԱՂԱՄԱՍ
ազաններում՝
լուացւող շորեր,
Իսկ տանիքներին աղաւնի, չամիչ.
(Օգնիր ինձ՝ տեսնեք
մարդկանց
Մարդասէր:)
Հին տանիքներին
լուացուած չորեր,
Բակերի մէջտեղ
աւազան,—
իմ ս ի ր . . .
(Օգնիր ինձ լսեմ՝
մարդկանց Հոգսը բեռ…)
«Աստուած չի բացում
Խանութը փոքրիկ,
Աղաւնիներս մնացին անկեր»:
Լուացքի թոկին՝ չորացած լաթեր, Պարտիզակներին, որպէս ծածկ խսիր…
–
– Սուլում եմ, լսիր.-.
83-3-22
🌺🌺
مغمیک منصوریان:
Խենթեր են պէտք…
Ինչպէս երէկ, այսօր էլ մեզ խենթեր են պէտք,
Կործանող մեղքի հեղեղներ հատողներ,
Ներքին խաւարը աշխարհի դէմքին փսխող խիզախներ, Սովի մատնւած ես-երն՝ Աստծուն, Փրկչին յանձնողներ, Խաւարասոյզ անդունդներից բոցե՛ր ծնողներ…
Այո՛, այսօր էլ մեզ՝ հէնց նրանք են պէտք, Ձախողած ուղուն վերջ դնող խենթեր, Ցնցոտիները պատմուճաններով փոխարինողներ, Բիրտ մահւան գուբից վերածնողներ,
Լոյս աղօթքներով հոգի սնողներ,
Երկնայինը ճաշակող, յաւերժ յագեցող, Աստւածապատկեր՝ խենթեր են մեզ պէտք:
🌺🌺
ایرینا منصوریان:
Ես արդէն սէր էի զգում…
Ու յանկարծ չքացաւ.
Ասես միանգամայն
անհետացաւ,
Բայց ոչ երեւի կորաւ։
Յաճախ էի խորհում,մտորում Անցած յաւերժացածյուշեր յիշում
Ու վրդովւում էի…ալեկոծւում Տխրում,զայրանում,
Ինքս իմ մէջ,ինքս ինձնով
Ասում էի կորաւ,սէրը կորաւ…
Բայց ոչ չկորաւ`գողացւեց։
Մի նոր կեանքում
Ես արդէն մի նոր սէր էի զգում…
Ներեցի բոլոր շնչաւոր ու անշունչ Գողերին…
Չէ՞ որ Աստւածը ներողամիտ
Հէնց ինքն է սէրը…
Իրինա Մանսուրեան
🌺🌺
❤️❤️
روابط عمومی انتشارات بین المللی حوزه مشق
https://ketabbaz.hozeyemashgh.ir
چاپ انواع کتاب: شعر،داستان،دلنوشته،رمان،زندگینامه،سفرنامه،نمايشنامه،فیلمنامه، تبدیل جزوات اساتید،مربیان، معلمان و دانشجویان به کتاب تبدیل پایان نامه کارشناسی ارشد به کتاب تبدیل رساله دکتری به کتاب مشاوره، نگارش و تدوین پایان نامه و رساله در رشته های علوم انسانی و اسلامی استخراج مقاله از پایان نامه و اکسپت مقاله انجام طراحی جلد و صفحه آرایی در بالاترین کیفیت ویراستاری حرفه ای کتاب
همین الان به کارشناسان حوزه مشق پیام بدهید.
۰۹۱۹۱۵۷۰۹۳۶
۰۹۳۹۳۳۵۳۰۰۹